Ինդոնեզիայում 7-ամյա տղան օրական 16 ծխախոտ է ծխում
Ինդոնեզիայում հայտնի 7-ամյա տղան օրական ծխախոտների թիվը հասցրել է 16-ի: Դիհան Ավալիդանը սկսել է ծխել 3 տարեկանից: Ծնողների խոսքով, նա օրական մինչեւ 3 տուփ ծխախոտ է ծխել:
Ծնողները փորձում են պայքարել երեխայի մեղմ ասած վատ սովորության դեմ, սակայն ապարդյուն: Դիհանը ծխախոտ գնելու համար հաճախ գողության է դիմում եւ ծնողներից թաքուն ծխում: Երբ հայրը եւ մայրն արգելում են ծխել, Դիհանը լաց է լինում…
Նշենք, որ 253 միլիոն բնակչություն ունեցող Ինդոնեզիայում ծխող է 61 միլիոն մարդ: