Ամերիկացի ամուսինները 73 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են նույն օրը
ԱՄՆ-ում ամուսինները, 73 տարվա համատեղ կյանքից հետո, մահացել են նույն օրը` 5 րոպե տարբերությամբ: 93-ամյա Ուիլյամ Ուիլսոնը եւ 89-ամյա Լիլիան Քարր Ուիլսոնը տառապել են «Ալցգեյմերի» հիվանդությունից, իսկ կյանքի վերջին տարիներն ապրել են տարեցների համար նախատեսված տարբեր ինտերնատներում:
Նրանց որդին նշել է, որ մոր խոսքով` ինքը չի մահանալու, քանի դեռ ամուսինը ողջ է: Այդպես էլ եղել է: Ուիլյամի մահից րոպեներ անց որդին իմացել է մոր մահվան մասին:
Դեպքն անվանել են «Հիշողության օրագիր»: Այդպես է կոչվում վերոնշյալ հիվանդությամբ տառապող ամուսինների մասին գիրքը: Նրանք մահացել էին իրար գրկում: