Նոր Զելանդիայում տարեց ամուսինները մահացել են նույն օրը` քնի մեջ
Նոր Զելանդիայում 67 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները մահացել են նույն օրը՝ մի քանի ժամվա տարբերությամբ: 94-ամյա Հյու Նիսը եւ նրա կինը՝ 92-ամյա Ջոանը մահացել են քնի մեջ:
«Եղավ այնպես, ինչպես նրանք էին ցանկանում՝ մահանալ միասին: Սկզբում կյանքից հեռացավ հայրս, հետո՝ մայրս»,-ասել է նրա դուստրը՝ Ջոյ Րիդը: Ծերունին Բապտիստական եկեղեցում է ծառայել, իսկ կինն օգնել է կազմակերպական հարցերում: