211652_close_icon
views-count2163 դիտում article-date 10:50 28-03-2016

Նավթը թանկացել է ԱՄՆ-ում հորատման սարքերի կրճատման ֆոնին

Նավթի համաշխարհային գները բարձրացել են նախորդ շաբաթվա վերջին 2 աշխատանքային օրերին արձանագրված անկումից հետո, գրում է Bloomberg պարբերականը: Baker Huges-ը հայտնել է նախորդ շաբաթ ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի թվի կրճատման մասին, ինչի ֆոնին Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է այսօր 0,6%-ով և 1 բարելի դիմաց կազմել 40,69 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան թեթև նավթի խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0,8%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 39,76 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր