Նավթը փոքր-ինչ թանկացել է ԱՄՆ-ից արդյունահանման տվյալների սպասման ֆոնին
Այսօր առավոտյան նավթի համաշխարհային գները մի փոքր բարձրացել են, հաղորդում է Bloomberg-ը՝ նշելով, որ դա կապված է ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների փոփոխության սպասման հետ:
Այսպես, Brent տեսակի հյուսիսծովյան նավթի խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE FUTURES բորսայում բարձրացել է 0.24%-ով և կազմել $66,97, WTI-ը՝ 0,4%-ով՝ կազմելով $59,69՝ 1 բարելի դիմաց:
Baker Hughes Inc.-ի տվյալներով՝ վերջին շաբաթում ԱՄՆ-ում նավթի հանքահորերի թիվը կրճատվել է 8-ով: