211652_close_icon
views-count3982 դիտում article-date 16:16 15-04-2015

Թուրքիային կատաղեցրել է Կոպենհագենում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցումը

Թուրքիայի իշխանություններին այս անգամ կատաղեցրել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի կենտրոնական հրապարակում շուտով վեր խոյացող Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող կոթողը: Դանիական [url=http://www.thelocal.dk/20150415/turkey-angered-by-copenhagen-sculpture-armenian-genocide]thelocal.dk-[/url]ը գրում է. «Հուշարձանը մայիսին 10 օրով կկանգնեցվի Կոպենհագենի սիրտը համարվող Կուլտորվետի հրապարակում: Այն խորհրդանշելու է Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Հուշարձանը կունենա 9 մետր բարձրություն և կոչվելու է «Երազանք»»: Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատունն արդեն իր բողոքն է հայտնել՝ տարածելով հայտարարություն, որում ասված է. «Մենք հիասթափություն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ներկայացնող հուշարձանը կանգնեցվում է Կոպենհագենի ուղիղ կենտրոնում»:

Նմանատիպ նյութեր