211652_close_icon
views-count12258 դիտում article-date 01:16 16-04-2015

Ավտովթար Երևանում. բախվել են 2 Daewoo-ները. մայրը և նրա 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Էրեբունի փողոցի և Ազատամարտիկների պողոտայի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Գառնիկ Միքայելյանի վարած Daewoo մակնիշի 35 OT 512 համարանիշի և 34-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Daewoo մակնիշի 34 VF 325 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Daewoo մակնիշի 35 OT 512 համարանիշի ավտոմեքենայի ուղևորներ Երևանի բնակիչներ 30-ամյա Քրիստինե Միքայելյանը և նրա մանկահասակ երեխաները՝ 9-ամյա Ներսես և 4-ամյա Գարիկ Միքայելյանները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր