42322 դիտում
09:22 25-12-2016
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes և Toyota. 5 վիրավորների մեջ են ՊԵԿ-ի նախագահի օգնականը, նրա վարորդն ու մանկահասակ երեխաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովսեփ Դերմենջյանի վարած Mercedes մակնիշի 34 FP 383 համարանիշի, 35-ամյա Էդվարդ Բադալյանի վարած Toyota մակնիշի 061 ՏՏ 05 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 DP 201 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Է. Բադալյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Կարապետյանը, 31-ամյա Մարիամ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 3-ամյա Վիկտորիա Թովմասյանը և 5-ամյա Արթուր Կարապետյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Է. Բադալյանը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես նախագահի օգնականի վարորդ, իսկ վիրավորներից Տ. Կարապետյանն ու Մ. Կարապետյանը քույրեր են: Տ. Կարապետյանն էլ աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես նախագահի օգնական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+