926 դիտում
18:20 16-04-2015
Արտաշատում ավարտվեց շախմատի դպրոցական օլիմպիադան
Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ դպրոցականների 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը` տարածքային փուլերում հաղթած երեք միջնակարգ (ավագ), երեք հիմնական դպրոցների թիմերի 18 շախմատիստների մասնակցությամբ: Օլիմպիադան ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մարզային փուլում թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքները. առաջին տեղ` Արտաշատ քաղաքի ավագ դպրոց (մասնակիցներ` Մարիամ Խաչատրյան, Յուրա Ղազարյան, Վահե Մարգարյան) և երկրորդ տեղ` Ազատաշենի հիմնական դպրոց (մասնակիցներ` Գայանե Վարդանյան, Զալիկո Ղամբարյան, Միհրան Մարտիրոսյան):
Մրցաշարում աղջիկներից լավագույն արդյունք ցուցաբերեց Մարիամ Խաչատրյանը` 4.5 միավոր, տղաներից` Վահե Մարգարյանը` 5 միավոր: Մրցաշարի հաղթողներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին, Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչը հանձնեց նվերներ:
Նմանատիպ նյութեր
5136 դիտում
19:51 05-10-2018
Շախմատի օլիմպիադան ավարտվեց չինական տրիումֆով. մեր հավաքականները մնացին առանց մեդալների
1520 դիտում
13:01 01-08-2014
Այսօր կմեկնարկի շախմատի համաշխարհային օլիմպիադան
1366 դիտում
18:08 20-08-2020
Մեկնարկում է շախմատի համաշխարհային օլիմպիադան
Այս բաժնից
571 դիտում
18:25 20-01-2025
Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար
817 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
820 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)