211652_close_icon
views-count1540 դիտում article-date 16:08 16-04-2015

Հարավային Կորեայի նախագահը խոստացել է ծովի հատակից բարձրացնել «Սևոլ» նավը

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն խոստացել է հնարավորինս կարճ ժամանակում ծովի հատակից բարձրացնել մեկ տարի առաջ խորտակված «Սևոլ» նավը: Այս մասին նա հայտարարել է Չինդո կղզի այցի ժամանակ, որտեղ անցկացվում են սգո արարողություններ` նավաբեկության զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ 2014թ-ի ապրիլի 16-ին «Սևոլ» նավի խորտակման հետևանքով զոհվել էր ավելի քան 300 մարդ, այդ թվում` անձնակազմի անդամները: Նշենք, որ ավելի վաղ նավը ծովից բարձրացնելու պահանջով իշխանություններին են դիմել զոհվածների ազգականները:

Նմանատիպ նյութեր