211652_close_icon
views-count1548 դիտում article-date 23:31 16-04-2015

Առաջիկայում կսկսվեն Ferrari-ի հիմնադիր ավտոմագնատ Էնցո Ֆերրարիի մասին ֆիլմի նկարահանումները

«Cecchi Gori Media» (CGM) ընկերությունը հայտարարել է, որ շուտով կսկսի ավտոմագնատ Էնցո Ֆերրարիի մասին պատմող բազմիցս հետաձգվող կենսագրական ֆիլմի թողարկումը: Ֆիլմի ռեժիսորը կլինի «Մենամարտ» և «Ալի» ֆիլմերով հայտնի Մայքլ Մաննը: Ինչպես տեղեկացնում է «Variety»-ն, ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016-ին: Կինոնախագծի հիմքում ընկած է Բրոք Յեյտսի 1991-ին լույս տեսած «Էնցո Ֆերրարի. Մարդը, մեքենան և ավտոարշավները» գիրքը: Ֆերրարին եղել է ավտոարշավորդ և բիզնեսմեն, ով 1929-ին հիմնել է «Սկուդերիա Ֆերրարի» ավտոարշավի թիմը, իսկ 1947-ին սկսել է «Ferrari» մակնիշի ավտոմոբիլների սերիական արտադրությունը: 2002-ին ընկերությունը նրա պատվին թողարկել է «Enzo Ferrari» մոդելը:

Նմանատիպ նյութեր