Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Չարբախի գերեզմանատան մոտ նռնակ և փամփուշտներ է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 9 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքնության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]