1406 դիտում
12:31 18-04-2015
Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումները հետ են մղում երկրի ժողովրդավարական զարգացումը. Մարի Հրաֆ
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումները հետ են մղում երկրի ժողովրդավարական զարգացումը` կոչ անելով Բաքվին կատարելու միջազգային պարտավորությունները և հարգելու սեփական քաղաքացիների իրավունքները:
Ըստ պետքարտուղարության, որպես առաջին քայլ Ադրբեջանը պետք է ազատ արձակի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին և մյուս ձերբակալվածներին:
Իրավապաշտպանի դատավճիռը մեկնաբանել է նաև ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Twitter-ի իր միկրոբլոգում ԵԽԽՎ նախագահը գրել է, որ Ադրբեջասնում իրավապաշտպանների նկատմամբ շարունակվող բռնաճնշումները վկայում են իրավիճակի դեգրադացիայի մասին:
"Ցավալի է տեսնել, որ Բաքուն չի կարողանում լուծել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները", - գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
17:43 29-10-2016
Իրավապաշտպան 18 կազմակերպություններ Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել բռնաճնշումները
1586 դիտում
16:05 08-07-2021
Իշխանությունները շարունակում են բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ. հայտարարություն
Այս բաժնից
1267 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1144 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1195 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա