Ուկրաինացի լրագրողի սպանության մեջ կասկածվողները խոստովանել են
Ուկրաինացի լրագրող Սերգեյ Սուխոբոկի սպանության մեջ կասկածվողները խոստովանել են «անձնական թշնամանքի հողի վրա հանցագործություն կատարելը»:
Ինչպես փոխանցում է «lenta.ru»-ն, Կիևի ոստիկանությունն ընդգծել է, որ լրագրողի մահը դարձել է սովորական կենցաղային կոնֆլիկտի հետևանք. սպանությունը ոչ մի առնչություն չունի Սուխոբոկի մասնագիտական գործունեության հետ և կապված չէ «Կիևում վերջին շրջանում իրականացրած մյուս ծանր հանցագործությունների հետ»: