211652_close_icon
views-count775 դիտում article-date 20:55 18-04-2015

ՀԲ-ն Էբոլայի վիրուսի հետևանքների վերացման համար 650 մլն դոլար է հատկացրել

Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, Համաշխարհային բանկը որոշել է 650 մլն դոլար հատկացնել Գվինեային, Լիբերիային և Սիերա-Լեոնեին` Էբոլա վիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարելու համար: Ֆինանսական հաստատության ներկայացուցիչները վստահեցնում են, որ երեք արևմտաաֆրիկյան պետության տնտեսությունը զգալի վնասներ է կրել հիվանդության բռնկման հետևանքով: Տնտեսագետների գնահատումներով` երեք երկրի ընդհանուր ՀՆԱ-ն մեկ տարում չի հասել 2 մլրդ դոլարի: Դրա հետ մեկետղ, Գվինեայի, Լիբերիայի և Սիերա-Լեոնեի նախագահները խնդրել են Համաշխարհային բանկին 8 մլրդ դոլար հատկացնել տարածաշրջանային վերականգնման ծրագրի համար:

Նմանատիպ նյութեր