8371 դիտում
16:59 18-04-2015
Երևանում «Փարքինգ սիթի»-ի վարորդը BYD-ով բախվել է ԱԱԾ-ին պատկանող Toyota Corolla-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում BYD մակնիշի 604 LD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոսկովյան փողոցում բախվել է Toyota Corolla մակնիշի 007 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Փաստի առթիվ նույն գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հովհաննես Սարգսյանի կողմից առանց վարչական վարույթի նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BYD-ի վարորդը, իսկ տվյալ ավտոմեքենան հաշվառված է «Փարքինգ սիթի»-ի հաշվեկշռում, իսկ Toyota-ն էլ հաշվառված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)