2157 դիտում
10:29 03-09-2021
ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն՝ երկրորդ փորձից. Արթուր Ղազինյանին կրկին կառաջադրեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն երկրորդ փորձից: Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկումը տևեց մեկուկես ժամ։ Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին շատ հարցեր ուներ՝ դեռ նրա վաղ անցյալի մասին։ Ըստ այդմ, պետք է տեղի ունենա նոր ընտրություն եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս առաջադրվելու է Արթուր ղազինյանը: Բանն այն է, որ այս պաշտոնը հատկացված է հենց ընդդիմությանը ու թեկնածուն պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից:
Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը: Սակայն թեկնածությունը կրկին կանգ է առել Ղազինյանի վրա, որն, ի դեպ, բանակում չի ծառայել: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն այս անգամ իշխանական խմբակցության պատգամավորները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1835 դիտում
09:38 20-08-2020
Էդգար Շաթիրյանին կառաջադրեն ՍԴ դատավորի թեկնածու․ «Ժողովուրդ»
1188 դիտում
16:22 20-04-2015
Արմեն Մուրադյանը վաստակաշատ բժշկուհի Հասմիկ Ղազինյանին հանձնեց ՀՀ ԱՆ պատվոգիր
4314 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
Այս բաժնից
1468 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»