Էրդողանը չեղյալ է հայտարարել այսօր թուրք պատմաբանների հետ նախատեսված հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել այսօր նախատեսված հանդիպումը թուրք պատմաբանների հետ, գրում է թուրքական Milliyet թերթը:
Էրդողանի աշխատակազմի մամլո ծառայությունը հայտնել է, որ պատճառը նախագահի խիստ հագեցած գրաֆիկն է:
Ավելի վաղ թուրքական Haber 7 հեռուստաալիքը հաղորդել էր, որ նա պատրաստվում է ապրիլի 21-ին նախագահական նստավայրում հավաքել մեծ թվով պատմաբանների, ակադեմիկոսների և հասարակական գործիչների, որոնց հետ իբր թե պետք է քննարկեր 1915 թվականի դեպքերը: