Թբիլիսիում պահանջում են չեղյալ հայտարարել մարիխուանայի օգտագործման համար նախատեսված քրեական պատիժը
Հարյուրավոր երիտասարդներ երեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել` կոչ անելով չեղյալ հայտարարել մարիխուանայի օգտագործման համար նախատեսված քրեական պատիժը:
Ցուցարարները «Մի ձերբակալիր ինձ, ես հանցագործ չեմ» գրությամբ պաստառներով հավաքվել են կառավարության շենքի մոտ, որտեղ այս շաբաթ քննարկվելու է մարիխուանայի ապաքրեականացման մասին օրինագիծը:
Վրաստանի օրենսդրությամբ, առաջին անգամ թմրանյութի հայտնաբերման դեպքում սահմանվում է 220 դոլար տուգանք: Հաջորդ անգամ պատիժը խստանում է, ընդհուպ` ազատազրկում: