2952 դիտում
10:53 24-08-2019
Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տոկոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Այն, ինչ այժմ կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, առողջ գործընթաց է: Ժողովրդավարական երկրներում բնապահպանները բողոքում են իրենց և ոչ միայն իրենց կառավարությունների, կորպորացիաների դեմ: Բոլորս տեսել ենք, թե ինչպես է, մասնավորապես, «Գրինփիսը» փոքրիկ մակույկներով տարբեր տեսակի ակցիաներ իրականացնում` փորձելով փակել, օրինակ, հսկայական ձկնորսական նավերի ճանապարհը:
Պետությունները և կառավարությունները բանակցում են բնապահպանների հետ ու փորձում են գտնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ: Բնապահպանները, իհարկե, մշտապես չափազանցնում են վտանգը ու, տագնապ հնչեցնելով, «աղետալի հետևանքներ» են կանխատեսում: Օրինակ, «եթե այս նավթային տանկերը դուրս գան օվկիանոս, շրջակա ամբողջ ֆլորան և ֆաունան ոչնչանալու են»: Ուրիշ հարց, որ լրագրողները, լրատվամիջոցները չպիտի հալած յուղի տեղ դնեն «աղետի» և «կործանման» մասին հուզական բացականչությունները, մանավանդ` իրենք էլ չսկսեն նույն ոգով բացականչել: Հակառակ դեպքում նրանք դառնում են իրադարձության մասնակից, կողմ` ոչ թե լուսաբանող:
Մենք պետք է սովորենք բնապահպանական պայքարի նշված ձևերին` դրանք ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն են: Պետք է նաև պատրաստ լինենք, որ քաղաքական ուժերի մի մասը կփորձի քաղաքական դիվիդենդներ շահել այդ պայքարի վրա: Մի մասն էլ ունի, այսպես ասած, «կանաչ» կողմնորոշում: Հայաստանում քաղաքական երփներանգի այդ հատվածին է, կարծես թե, հավակնում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Շատ բնական եմ համարում, որ երիտասարդ քաղաքական և հասարակական գործիչներն իրենց կարիերան կառուցում են «կանաչ թեմայի» վրա, որը «թրենդային» է Արևմտյան Եվրոպայում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը