211652_close_icon
views-count1140 դիտում article-date 09:25 23-04-2015

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմը կարող է կին ղեկավարել

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փոխծովակալ Նորա Թայսոնը կարող է դառնալ առաջին կինը, ով կղեկավարի ԱՄՆ-ի ՌԾՈՒ 3-րդ նավատորմը: Այդ մասին հայտնել է Navy Times-ը: Թայսոնի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա նա կղեկավարի նշված նավատորմը: Ն. Թայսոնը ՌԾՈՒ սպա է: Նա եղել է ՛՛Բաթաան՛՛ դեսանտային ավիակրի կապիտանը, որը պատասխանատու էր Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի անվտանգության համար: Եղել է նաև Երկրորդ հարվածային ավիակիր խմբի ղեկավարը, ինչպես նաև 2 տարի զբաղեցրել նավատորմի հրամանատարի օգնականի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր