5526 դիտում
18:51 25-09-2016
Աննա Տեր-Վարդանյանը եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
Աննա Տեր-Վարդանյանը եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը։ Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի ռազմածովային քոլեջում։ Նա զինված ուժերում ծառայող առաջին կինն էր, ով արժանացել է E-9 կոչմանը։
Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականին։ Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ 1936-1939 թվականներին սովորել է Հարավ-արևմտյան ավագ դպրոցում, 1941-1942 թվականներին՝ Դետրոյթի բիզնես համալսարանում։
Համալսարանական տարիներին Աննան զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսում։ 1943 թվականի օգոստոսի 31-ին հեռացել է Կանանց օդային օժանդակ կորպուսից՝ միանալով Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը կամավոր զինվորագրվում է, իսկ քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:
Թոշակի է անցել 1963 թվականի հուլիսի 16-ին։ Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին, 90 տարեկան հասակում։ Թաղված է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը։
Նմանատիպ նյութեր
877 դիտում
10:54 22-07-2023
ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կին է առաջադրվել
1140 դիտում
09:25 23-04-2015
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմը կարող է կին ղեկավարել
2378 դիտում
17:42 19-03-2014
Սևաստոպոլում ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարին
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին