211652_close_icon
views-count819 դիտում article-date 15:55 27-04-2015

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը մոտ ժամանակներում չի կարգավորվի. Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակլոֆը Կիև կատարած իր այցի ժամանակ այն միտքն է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը մոտ ժամանակներում չի կարգավորվի: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Մայքլ Մակլոֆը նշել է, որ և թեև դժվար է ապագան կանխատեսելը, հատկապես երբ այդտեղ գործին խառնված է Ռուսաստանը, սակայն կարծում է, որ ոչ պատերազմն կլինի, ոչ էլ՝ խաղաղություն: Կլինի անորոշության շարունակություն: Մի քիչ պատերազմ, մի քիչ էլ խաղաղություն: Արդյունքում` հակամարտությունը ոչ’ կկարգավորվի, ոչ էլ՝ կլուծվի: Ըստ նախկին դեսպանի` հենց նման իրավիճակ է պետք Պուտինին:

Նմանատիպ նյութեր