Իրանը կոչ է անում աշխարհին հրաժարվել միջուկային զենքի մոդեռնիզացումից
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իրանի անունից կոչ է արել միջուկային գերտերություններին հրաժարվել ատոմային սպառազինությունների նորարարությունից:
Զարիֆն ընդգծել է, որ միջուկային զենքի զարգացումը խախտում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը:
Նշենք, որ Իրանը ևս հանդիսանում է այդ պայմանագիրը ստորագրած պետություններից մեկը: