12354 դիտում
21:00 08-06-2017
Գագիկ Գինոսյանը Ստեփանակերտում անց է կացրել ազգային պարերի բաց դաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Արցախ» ազգագրական պարերի համույթի նախաձեռնությամբ ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով Ստեփանակերտում էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում երեկ երեկոյան անց է կացրել ազգային պարերի բաց դաս:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Գ. Գինոսյանն ասել է, որ յուրաքանչյուր ազգի ինքնությունը հենց մշակույթով է ճանաչվում:
«Ուրախալի է, որ ազգային պարերը մասսայական բնույթ են կրում: Հասարակությունը, առավել ևս երիտասարդները, սկսել են ավելի լրջորեն վերաբերվել հայոց ազգային ավանդական պարերին:
«Արցախի պարուսույցների և պարային խմբերի հետ պարբերաբար աշխատանքներ ենք իրականացնում, որը նպաստում է ազգային պարերի գրագետ տիրապետմանը: Բաց դասերի ժամանակ տրվում են բացատրական աշխատանքներ՝ կապված ազգային պարերի ծագումնաբանության, պարաքայլերի հմտությունների և այլ հարցերի հետ: Այն փորձառությունը, որ տարիների ընթացքում ձեռք ենք բերել , սիրով փոխանցում ենք սերունդներին, դրա մեջ տեսնելով մեծ առաքելություն: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հանրակրթական դպրոցներում դասավանցվի «Ազգային երգ ու պար» առարկան: Հազարամյակների մարտահրավերներին դիմակայելուն նպաստում է նաև հայոց ազգային ավանդայան երգ ու պարերի իմացությունն ու կիրառությունը»,-մասնավորապես նշել է Գ. Գինոսյանը:
[url=http://artsakhpress.am/arm/news/67730/gagik-ginosyany-stepanakertum-anc-e-kacrel-azgayin-pareri-bac-das-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
7014 դիտում
14:28 01-07-2017
Ստեփանակերտում ընթանում է ԱՀ սպորտային պարերի բաց առաջնություն
3642 դիտում
18:38 18-03-2017
Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Այս բաժնից
559 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
586 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1204 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN