10370 դիտում
10:46 29-04-2015
29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է. Ժողովուրդ
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների 29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է: Նա փոխնախարար նշանակվելիս՝ 2014-ի օգոստոսի 5, հայտարարագրել է հողամաս, բնակելի տուն, «Mercedes 350 4 Matic» մակնիշի ավտոմեքենա և 3 ընկերության բաժնետոմս, երեք փոխառություն (պարտքով տրված գումար), ընդհանուր 104 մլն 955 հազար դրամ: Բացի այդ՝ ունի նաև 19 մլն դրամ, 45 հազար դոլար և 20 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ 2014-ի յոթ ամիսներին՝ մինչև նշանակվելը, նրա եկամուտները կազմել են 120 մլն 920 հազ. դրամ:
Նման սրընթաց կարիերայի համար Հայկ Հարությունյանը, թերևս, պարտական է իր հորը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, և հորեղբորը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Իհարկե, երիտասարդ փոխնախարարը 2012-2014 թթ. գործարարությամբ է զբաղվել, և պարզվում է՝ հաջողակ գործարար է: Ուշագրավ է նաև այն, որ նշանակվելուց 4 օր հետո Հայկ Հարությունյանը տոնել է իր 28-ամյակը. հայրն ու հորեղբայրը վատ նվեր չեն մատուցել երիտասարդին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2665 դիտում
10:01 12-05-2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է. Ժողովուրդ
11443 դիտում
15:01 25-06-2019
Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարստության մասին
4097 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը