211652_close_icon
views-count4587 դիտում article-date 13:34 29-04-2015

19-ամյա զինծառայողը ոտքով հարվածել է ծառայակցի ամորձիների շրջանին. ո՞րն է եղել պատճառը

19-ամյա Կարապետ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N ռազմական ավիացիոն ուսումնական գումարտակի 1-ին ուսումնական վաշտի կուրսանտ, ուսումնական գումարտակի զորանոցի թիվ 4 ննջարանում ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված կանոնները: Կուրսանտ Հայրապետյանի կողմից մաքրության կատարման նպատակով նույն դասակի Կ-49-1 խմբի կուրսանտ Սևակ Սամվելի Աբգարյանին ուղղված՝ ննջասենյակից դուրս գալու պահանջը ժամանակին չկատարելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ, այն է՝ ոտքով մեկ անգամ հարվածել է նրա ամորձիների շրջանին ու առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր