3083 դիտում
17:00 17-11-2015
Չնչին առիթի պատճառով 19-ամյա Կարենը ոտքով հարվածել է ծառայակցի դեմքին
19-ամյա Կարեն Մխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները զորամասի պաշտպանական շրջանի Գեներալ և Սարհատ կոչվող մարտական հենակետերի տարածքում, չնչին առիթով վիճաբանել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Համազասպ Դալլաքյանի հետ, ոտքով հարվածել վերջինիս դեմքին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4587 դիտում
13:34 29-04-2015
19-ամյա զինծառայողը ոտքով հարվածել է ծառայակցի ամորձիների շրջանին. ո՞րն է եղել պատճառը
25703 դիտում
10:50 10-03-2018
Առանց առիթի ողբալը ռաբիսության գագաթնակետն է. «Առավոտ»
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»