211652_close_icon
views-count611 դիտում article-date 12:34 30-04-2015

Նյու Յորքում բախումներ են. ձերբակալվել է շուրջ 60 մարդ

Նյու Յորքում սևամորթ քաղաքացու սպանության հետ կապված բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: BBC-ի փոխանցմամբ՝ ի նշան Բալթիմորի համերաշխության, մի քանի օր շարունակվող ցույցերի ընթացքում 60-ից ավելի մարդ է ձերբակալվել: Նախօրեին ցուցարարներից մի քանիսը փակել են Հոլլանդի թունելը և արագընթաց մայրուղին: Անկարգությունները Բալթիմորում սկսվել էին ապրիլի 27-ին ոստիկանության կողմից ստացած վնասվածքներից մահացած 25-ամյա Ֆրեդդի Գրեյի թաղման արարողությունից հետո:

Նմանատիպ նյութեր