Գերմանիայում բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ. ձերբակալվել է 500 մարդ
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված բողոքի այցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ, որի ժամանակ ձերբակալվել է շուրջ 500 ցուցարար, հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ աջ ծայրահեղականները շաբաթ-կիրակի օրերին Շտուտգարտում կոնֆերանս են անցկացնում, իսկ ցույցի մասնակիցները փորձել են արգելափակել շենքի մուտքը, որտեղ ընթանում է կոնֆերանսը:
Բացի այդ, ցուցարարները այրվող առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչից հետո առավել անկարգ ցուցարարներին ոսստիկանությունը բերման է ենթարկել: