211652_close_icon
views-count22685 դիտում article-date 16:21 30-04-2015

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լայն ժպիտով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ավտոմեքենաները վարելիս չխոսեն հեռախոսով, հակառակ դեպքում վարորդները վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Եղել են բազմաթիվ ավտովթարներ, երբ քննության և դատաքննության ընթացքում պարզվել է, որ վարորդը մեքենան վարելու ժամանակ խոսել է հեռախոսով, երբ տեղի է ունեցել վթարը: Այսօր՝ ապրիլի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհին լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Nissan մակնիշի 02 UV 101 համարանիշի ավտոմեքենան վարում հեռախոսով խոսելիս: Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դատաքննության ժամանակ փաստաբան Ն. Բաղդասարյանը կուրծք ծեծելով փորձում էր ապացուցել, որ իր պաշտպանյալ Վ. Պետրոսյանը մեքենան վարելու ժամանակ հեռախոսով չի խոսել, սակայն քննության և դատաքննության ընթացքում հակառակը ապացուցվեց: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] Վստահ է, որ փաստաբան Ն. Բաղդասարյանը իր կատարած օրինախախտման համար վարչական պատասխանատվության կենթարկվի և չի բողոքարկի ճանապարհային ոստիկանի ակտը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր