873 դիտում
14:55 02-05-2015
Միլանում Eхpo-2015-ի դեմ ցույցը վերածվել է անկարգության
Միլանում հակագլոբալիստների անկարգությունները ստվերել են Eхpo-2015 համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությունը: Սկզբում ցույցը, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ, խաղաղ բնույթ է կրել, սակայն ավարտվել է ավտոմեքենաների հրկիզմամբ, բանկերի ու խանութների թալանով և ոստիկանների հետ բախումներով: Իրավապահները ջրաշիթ և արցունքաբեր գազ են կիրառել: 11 ոստիկան տուժել է. կան ձերբակալվածներ:
Ցույցի մասնակիցներին չի կանգնեցրել նույնիսկ Eхpo-2015-ի թեման` “Կերակրել մոլորակը: Կյանքի համար էներգիա”: Մասնակիցներից մեկն ասել է, թե չի կարծում, որ միջազգային խոշոր կորպորացիաները պատրաստ են կերակրել մոլորակը և որ վերջին 40 տարում դրանք ունեցել են բազմամիլիոնանոց եկամուտներ և աղտոտել են շրջակա միջավայրը:
Հակագլոբալիստներին, այնուամենայնիվ, չի հաջողվել խափանել ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցում է 145 երկիր:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
14:49 18-03-2015
Գերմանիայում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների
2883 դիտում
21:36 09-03-2014
Վրաստանի ֆուտբոլի առաջնության խաղը դադարեցվել է անկարգության պատճառով. տեսանյութ
Այս բաժնից
445 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
466 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN