211652_close_icon

Երկրաշարժի հետևանքով Էվերեստի բարձրությունը նվազել է

views-count2241 դիտում article-date 09:49 03-05-2015
Ըստ գիտնականների՝ Նեպալում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի բարձրությունը, նվազել է 2,54 սանտիմետրով: «Ամենաբարձր լեռն ընդամենը մի փոքր է իջել», նշել է Կոլորադոյի համալսարանից ժամանած երկրաբանության պրոֆեսոր Ռոջեր Բիլհեմը: Նշենք, որ ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6621-ի։ Տուժածների թիվը հասնում է 14 հազարի, մոտ 1000 լեռնագնացներ համարվում են անհետ կորած։

Նմանատիպ նյութեր