211652_close_icon
views-count1360 դիտում article-date 11:08 04-05-2015

Նեպալի երկրաշարժից Էվերեստի բարձրությունը կրճատվել է

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կրճատվել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի բարձրությունը: UNAVCO ոչ կոմերցիոն աշխարհագրական հետազոտությունների կենտրոնի փոխանցմամբ՝ լեռան բարձրությունը այժմ 2.54 սմ-ով ցածր է, քան նախկինում էր: Գիտնականների եզրակացությունը հիմնված է Եվրպական տիեզերական գործակալությանը պատկանող Sentinel-1A արբանյակի տվյալների վրա, որն առաջին անգամ ապրիլի 29-ին նկարահանել էր Նեպալի աղետի հետևանքները: Երկրաշարժը հանգեցրել է տեկտոնական սալերի սողանք, իսկ արդյունքում «նստել է» Երկրի ընդերքը: Հիշեցնենք, որ Նեպալում երկրաշարի զոհերի թիվը հասել է 7240-ի, վիրավորվել է 14,122 մարդ:

Նմանատիպ նյութեր