211652_close_icon
views-count953 դիտում article-date 09:52 04-05-2015

Իրանը չի թույլատրի ՄԱԳԱՏԵ-ին ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում

Իրանցի զինվորականները թույլ չեն տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին: Նա հիշեցրել է այն սահմանը, որը չպետք է համապարփակ համաձայնագրի գործարքը կնքելուց հետո հատեն ՄԱԳԱՏԵ-ն և միջուկային հարցով բանակցողների խումբը և այդկերպ վնասեն երկրի պաշտպանունակությունը: «Իրանի ազգային շահերը պահանջում են, որպեսզի պատժամիջոցների չեղարկումը կրի անվերադարձ բնույթ: Այդ հարցը առևտրի կամ փոխզիջման առարկա չէ»,-հավելել է իրանցի գեներալը:

Նմանատիպ նյութեր