619 դիտում
15:46 06-05-2015
Յուլիա Տիմոշենկոն քննադատել է երկրի կառավարությունում արտասահմանցիների առկայությունը
«Արտասահմանցիները, հնարավոր է, արժանի են մեր հարգանքին, քանի որ նրանք եկել են մի երկիր, որտեղ պատերազմ է, որին նրան ծանոթ չեն, և նրանք եկել են բարի գործ անելու: Սակայն նրանք շատ վատ գիտեն Ուկրաինան, երկրի առանձնահատկությունները, իրական խնդիրները, նրանք լավ իրազեկված չեն, թե որտեղ են ամենացավոտ կետերը: Նրանք այդ ամենը չգիտեն, նրանք միայն սովորում են: Սակայն հարց է, թե արդյոք մենք ունե՞նք ժամանակ սովորեցնելու համար»,- ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ, խորհրդարանական «Բատկիվշչինա» ֆրակցիայի ղեկավար Յուլիա Տիմոշենկոն` քննադատելով է երկրի կառավարությունում արտասահմանցիների առկայությունը:
Հիշեցնենք, որ 2014-ի ընտրություններից հետո իշխանության եկան մի շարք արտասահմանցիներ, ովքեր իրենց պաշտոնների համար երկրի քաղաքացիություն ընդունեցին: Այսպես, ֆինանսների նախարարությունը գլխավորեց ԱՄՆ-ից եկած Նատալիա Յարեսկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը՝ Լիտվայից Այվարաս Աբրոմավիչուսը, իսկ առողջապահության նախարարի և ՆԳՆ փոխնախարարի պաշտոնները զբաղեցրեցին Վրաստանից ժամանած Ալեքսանդր Կվիտաշվիլին և Էկա Զգուլաձեն:
Նմանատիպ նյութեր
32232 դիտում
15:43 14-01-2014
Ռուսաստանը փակել է սահմանը 500 հազար արտասահմանցիների համար
2731 դիտում
20:47 26-10-2018
Վրաստանում կարող են խստացվել արտասահմանցիների աշխատանքի և կացության պայմանները
8630 դիտում
10:20 30-12-2018
Ռուսաստանն արտասահմանցիների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը
Այս բաժնից
3142 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ
1471 դիտում
10:51 30-01-2025
Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից
1273 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր