211652_close_icon
views-count785 դիտում article-date 11:14 07-05-2015

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Ստեղծման օրից ի վեր ռադիոն հանրության համար եղել և մնում է ոչ միայն իրազեկման կարևոր միջոցներից, այլև տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, անգամ, այն շարունակում է մեր կյանքի անբաժան ու օգտակար ուղեկիցը լինել: Այս հանգամանքն, անշուշտ, որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, պատվով ու սրտացավությամբ կատարում եք ձեր աշխատանքը: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը: Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում»:

Նմանատիպ նյութեր