211652_close_icon
views-count1647 դիտում article-date 11:44 07-05-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Ռադիոյի օրվա առթիվ

[b]Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ.[/b] Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը: Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ ու պատվով եք կատարում հանրությանը ոչ միայն ժամանակին, այլև ստույգ տեղեկատվություն հաղորդելու ձեր առաքելությունը: Ու վստա՛հ եմ, որ նույն նվիրումով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր ուրույն ներդրումն ունենալով մեր երկրի և մայրաքաղաք Երևանի զարգացման գործում: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ, մաղթում եմ անխափան եթեր, բարի լուրերի առատություն և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր