211652_close_icon
views-count3732 դիտում article-date 19:02 07-05-2018

Այսուհետ ևս նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր գործունեությունը. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Տասնամյակներ շարունակ ռադիոն եղել է հանրությանը լրատվություն տրամադրող ամենազանգվածային և մատչելի միջոցը: Հեռուստատեսության հետ մրցակցության և ինտերնետի սրընթաց զարգացման ու տարածման պայմաններում ռադիոն մինչ օրս պահպանել է իր կարևոր դերն ու նշանակությունը: Ամբողջ աշխարհում այն այսօր էլ շարունակում է մնալ միլիոնների նախընտրելի իրազեկման աղբյուր՝ իր սպառողներին մատուցելով օպերատիվ և օբյեկտիվ լրատվություն: Հարգելի ռադիոլրագրողներ և ռադիոյի աշխատակիցներ, վստահ եմ, որ այսուհետ ևս նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր գործունեությունը՝ արդարացնելով ձեր հավատարիմ ունկնդիրների սպասելիքները: Մաղթում եմ անխափան եթեր, բազմահազար ռադիոլսողներ, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր