211652_close_icon
views-count805 դիտում article-date 17:29 07-05-2015

Կանադայի խորհրդարանն ընդլայնել է հատուկ ծառայությունների լիազորությունները

Կանադայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը հավելյալ արտոնություններ է տալիս երկրի հատուկ ծառայություններին ահաբեկչության դեմ պայքարում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Բացի այդ, նոր օրենքով Կանադայի անվտանգության և հետախուզության ուժերի համար կդյուրացվի առանց մեղադրանքներ ներկայացնելու կասկածվող անձին ձերբակալելու գործընթացը: Փաստաթուղթը խորհրդարանին էր ներկայացվել 2014 թվականի հոկտեմբերին Օտտավայի կենտրոնում զինված իսլամիստի կողմից իրականացված ահաբեկչությունից հետո:

Նմանատիպ նյութեր