211652_close_icon
views-count2402 դիտում article-date 22:10 07-05-2015

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով

Թուրքիայի արտգործնախարարությունում հայտնել են, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելուց հետո Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին: «Թուրքիայի դեսպան Լևենտ Շահինքայան խորհրդակցությունների համար Անկարա է հետ կանչվել: Դատապարտում ենք և վճռորոշ կերպով մերժում Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած որոշումը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51991/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել:

Նմանատիպ նյութեր