2115 դիտում
16:45 08-05-2015
Արցախի նախագահ Բակո Սահակյանը եռատոնի օրվա տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի. լուսանկարներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին:
Այնուհետեւ Նախագահը Շուշիի արվեստի կենտրոնում դիտել է <<Շուշիից Շուշի>> ֆոտոցուցահանդեսը, մասնակցել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին ու ցուցահանդես-տոնավաճառին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
17605 դիտում
19:20 24-08-2016
Բակո Սահակյանը Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության տոնական միջոցառմանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3728 դիտում
17:47 08-05-2017
Մայիսյան եռատոնի կապակցությամբ Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել
7158 դիտում
15:04 10-10-2017
Բակո Սահակյանը մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
3687 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3148 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ
1474 դիտում
10:51 30-01-2025
Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից