211652_close_icon
views-count2658 դիտում article-date 17:55 08-05-2015

Բագրատը Երեւանում հետապնդել է Քանյե Ուեսթին, որպեսզի նա մարզակոշիկների վրա ստորագրի. լուսանկարներ

Մոսկվայում Բագրատ անունով երիտասարդը օրեր շարունակ հետապնդել է Երեւան այցելած Քանյե Ուեսթին, որպեսզի վերջինս ստորագրություն թողնի Yeezy Boost մարզակոշիկների վրա, գրում է Lenta-ն: Դրանց թողարկմանը ժամանակին մասնակցել է Ուեսթը` Adidas-ի հետ համատեղ: Բագրատի պատմելով` իմանալով Քարդաշյանի եւ նրա ամուսնու` Երեւան կատարելիք այցի մասին, անմիջապես ինքն է մեկնել Հայաստանի մայրաքաղաք: Սկզբում Քանյեն մերժել է երիտասարդին, որը փորձել է խոչընդոտել Քարդաշյանի ռեալիթի շոուի նկարահանման ընթացքին: Բագրատը օրերով անհույս սպասել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, անգամ փորձել ներխուժել այն ռեստորանը, որտեղ ճաշել են ռեփերն ու Քիմը: Բագրատի խոսքով` նա գործի է դրել ընտանեկան կապերը, եւ թիկնապահները թույլատրել են նրան ներս մտնել: Վերջապես, Քանյեն թողել է սպասված ստորագրությունը մարզակոշիկների վրա: Դրանք Բագրատը վաճառքի է դրել K'lekt ինտերնետ-աճուրդում` 10 հազար դոլարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր