211652_close_icon
views-count705 դիտում article-date 10:53 11-05-2015

Քեմերոնը բացառում է Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը

Չնայած շոտլանդացի ազգայնականների՝ մայիսյան ընտրություններում տարած հաղթանակներին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախանալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը, հաղորդում է Reuters-ը: Քեմերոնը նշել է, որ Շոտլանդիայի լիազորությունները կընդլայնվեն Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած ծրագրի շրջանակներում: «Մենք արդեն անցկացրել ենք հանրաքվե, և Շոտլանդիան հստակորեն քվեարկել է Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: Այլ հանրաքվե չի անցկացվի»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր