211652_close_icon
views-count1312 դիտում article-date 13:23 24-09-2014

Քեմերոնը պատմել է Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի արդյունքների նկատմամբ Ելիզավետա II-ի արձագանքի մասին

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատմել է Շոտլանդիայում անցկացված անկախության մասին հանրաքվեի արդյունքների նկատմամբ թագուհի Էլիզաբեթ II-ի արձագանքի մասին: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ զրույցի ժամանակ: Քեմերոնը պատմել է, որ երբ թագուհուն հայտնել է հանրաքվեի արդյունքների մասին՝ ընդգծելով, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է, թագուհին անգամ սկսել է մռմռալ, ինչը թվացել է աներևակայելի: Քեմերոնը նաև ընդգծել է, որ նրանից երբեք չի լսել նման բան: Քեմերոնը կատակել է, որ պատրաստվում է իր «ստամոքսի խոցի» համար դատի տալ վարկանիշային գործակալություններիին, ինչն «առաջացել» է սոցհարցումների արդյունքների վերաբերյալ նրանց ամենօրյա հրապարակումներն ընթերցելիս:

Նմանատիպ նյութեր