Ստամբուլում թուրքերի և սիրիացիների միջև բախումներ են տեղի ունեցել. հրկիզվել են խանութներ
Ստամբուլի Բաշաքշահր թաղամասում բախումներ են տեղի ունեցել սիրիացիների և թուրքերի միջև:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բախման ժամանակ 1 անչափահաս դանակից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախումներն ուղեկցվել են սիրիացիներին պատկանող խանութները հրդեհի տալով, իսկ երեկոյան հրդեհ է բռնկվել այն հյուրանոցում, որտեղ սիրիացիներ են բնակվում:
Նշենք, որ Թուրքիայում ներկա պահին ապաստանել է 1,6 մլն սիրաիցի փախստական: Նրանցից 230 հազարը բնակվում է ճամբարներում: