211652_close_icon
views-count880 դիտում article-date 11:02 12-05-2015

Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերություններում հանգուցալուծումներն արդեն անխուսափելի են. ՀԱ

«Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած տոնակատարություններից հետո Ռուսաստանի ու արևմտյան երկրների հարաբերությունները մոտենում են ուժի համաշխարհային կենտրոնների միջև բազմիցս արձանագրված՝ պարբերական դիմակայությունների այն կետին, որից այն կողմ հաջորդում են անխուսափելի հանգուցալուծումները,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Քանի որ հարաբերությունների հետագա սրման «բանական ռեսուրսներ» կողմերը փաստորեն այլևս չունեն, ստիպված են դիմել ցավագին, բայց անխուսափելի և անհրաժեշտ բանակցությունների՝ փոխզիջման հասնելու ակնկալիքով։ Պատճառն այն է, որ Ռուսաստանի հանդեպ արևմտյան առաջատար տերությունների միահամուռ ջանքերով իրականացված շրջափակման ու պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցրել է ռուս-չինական ռազմաքաղաքական գործակցության առարկայացման, որում ոչ միշտ տեսանելի «առաջին ջութակի» դերն աստիճանաբար անցնում է Չինաստանին։ Նույնատիպ գործընթացների ծավալման հետևանքով մայրցամաքային Եվրոպայի առանցքային երկրները, առաջին հերթին՝ Գերմանիան, չունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրման շարժառիթներ ու նաև ցանկություն, փաստորեն դարձել են անդրօվկիանոսյան դաշնակցի հետ համերաշխության սկզբունքի գերին։ Մի կողմից՝ Միացյալ Նահանգների եվրոպական գործընկերները, մյուս կողմից՝ Ռուսաստանն ինքը, հարկադրաբար վերածվում են ուրիշների համար կրակից շագանակ հանողների։ Դա է պատճառը, որ ռազմավարական առումով իրար հետ ըստ էության լուրջ խնդիրներ չունեցող այդ երկրների միջև վերջին օրերին սկիզբ են առել ինտենսիվ բանակցություններ։ Փաստորեն դրանց սկիզբը դրեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի բաց նամակը «Կորիրե դե լա սերա» թերթի խմբագրությանը, որով այդ ճանաչված պետական գործիչը դատապարտեց արևմտյան առաջնորդներին Մոսկվայում տեղի ունեցած շքերթը բոյկոտելու համար՝ նման քայլը համարելով Արևմուտքի պարտությունը։ Ս. Բեռլուսկոնիի կարծիքով, ռազմավարական առումով Արևմուտքն ընդամենը երկու խնդրի է բախվում՝ իսլամական արմատականությանը և Հարավային ու Արեւելյան Ասիայի երկրների տնտեսական բուռն վերելքին, որոնցից և ոչ մեկում Ռուսաստանը նրա համար իրական խոչընդոտ չէ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր