47865 դիտում
12:49 04-10-2016
Շարունակվում է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կասկածյալներ «Գաստիկի», «Ծգլի» ու «Տլեի» դատավարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների՝ Դրաստամատ Թադևոսյանի, Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով հերթական դատական նիստը։
Ինչպես նիստից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե նախկին դատական նիստերն անցկացվում էին մեծ դահլիճում, ապա այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ այն անցկացվում է ավելի փոքր դահլիճում։
Դատական նիստն անցկացվում է առանց միջադեպերի։ Այս պահին մեղադրող կողմը ներկայացնում է տեղեկություններ՝ հարուցված քրեական գործից, որոնք, ըստ նրա, առնչություն ունեն կասկածյալների հետ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/30/81015/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այս տարվա մարտի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին» և Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին»:
Ինչպես դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ սկսվելու էր անդրանիկ նիստը: Վերջիններս մեղադրվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 2015 թվականի մարտի 4-ին հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին և նրա ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանցին սպանելու մեջ: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատարանը տեղի դատական կարգադրիչների ուժերով վերցված էր ուժեղացված հսկողության տակ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մի քանի դատարաններից լրացուցիչ դատական կարգադրիչներ էին ժամանել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14985 դիտում
16:54 14-05-2015
Ինչ ընթացք է ստանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի, Տլեի եւ Գաստիկի գործը