1841 դիտում
12:08 15-05-2015
Մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը
89 տարեկանում կյանքից հեռացել է բլյուզի լեգենդար կատարող Բի Բի Քինգը (իսկական անունը՝ Ռայլի Բի Քինգ): Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Բի Բի Քինգը դիաբետի հետ կապված լուրջ խնդիրներով գտնվում էր Լաս Վեգասի կլինիկաներից մեկում: Որոշ տվյալներով՝ երաժիշտը նույնիսկ սրտի կաթված էր ստացել վերջերս:
Նա ծնվել է ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում՝ 1925 թվականին: Սկզբում զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, իսկ ազատ ժամանակ կիթառ նվագում: 1948 թվականից Բի Բի Քինգը սկսում է պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվել. թողարկում է տասնյակ ալբոմներ, իսկ 2014 թվականին դադարեցնում երաժշտական գործունեությունը:
2011 թվականին Rolling Stone ամսագիրը նրան ընդգրկում է բոլոր ժամանակների 100 լավագույն երաժիշտների ցուցակի 6-րդ տեղում:
Նմանատիպ նյութեր
2695 դիտում
17:13 23-01-2021
Մահացել է Լարի Քինգը
1103 դիտում
15:06 08-04-2015
Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից
1407 դիտում
23:07 02-05-2015
Բի Բի Քինգը շնորհակալ է իր համար աղոթող երկրպագուներին
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
913 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար