1091 դիտում
15:07 15-05-2015
Նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի ԿԳ նախարար Էլվիրա Սարիևայի հետ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի կրթության և գիտության նախարար Էլվիրա Սարիևայի հետ:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրին մասնակցության համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը մասնակից բոլոր երկրների համար լավ հնարավորություն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Ղրղզստանի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ շեշտել է, որ տպավորված է գագաթաժողովի աշխատանքների կազմակերպվածությամբ և հույս հայտնել, որ երևանյան գագաթաժողովը օգտակար կլինի նաև Ղրղզստանի կրթական համակարգի միջազգայնացման գործընթացի համար:
Հյուրը նշել է, որ ինքը Երևանում հասցրել է այցելել է մի քանի ուսումնական հաստատություններ և տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում կրթության ոլորտի միջազգային նախագծերը՝ շեշտելով, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի կազմակերպելու միջազգային չափանիշներին համապատասխան հանրակրթական և բարձրագույն ծրագրեր, որը հրաշալի հնարավորություն է նաև ԵՏՄ անդամ պետությունների դպրոցականների ու ուսանողների համար՝ միջազգային կրթություն ստանալու առումով: ՀՀ ԿԳ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել միջազգային փորձի փոխանակման և ոլորտի բարեփոխումների աջակցության հարցում:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
16:57 10-10-2014
«Անավարտ երկխոսություն». ճանաչված օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը հանդես կգա ստեղծագործական երեկոյով
1244 դիտում
19:02 24-10-2014
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան